«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»․ Լուսինե Ավետյան

«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»․ Լուսինե Ավետյան

  • 29-11-2021 20:36:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

aysor.am Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը հրաժարվել է իր նախաքննական ցուցմունքից՝ նշելով, որ զղջում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ կեղծ ցուցմունք տալու համար, հայտնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
 
Ավետյանը նշել է, որ Առուշ Առուշանյանն ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։
 
Լուսինե Ավետյանը, տարակուսանք հայտնելով բնակիչների տված ցուցմունքների առնչությամբ, ասել է, որ կողմնակի ճնշում է գործադրվել նրանց նկատմամբ։
 
«Բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է և դա դիտել որպես ընտրակաշառք, անընդունելի է։ Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել է Լուսինե Ավետյանը։
 
Ավետյանի խոսքով, ինքը սատարել է «Հայաստան» դաշինքին և իրականացրել է քարոզարշավ՝ օրենքի տառին համապատասխան։
 
Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվում է։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը