Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից


Ադրբեջանական զորքերը դուրս են եկել Իշխանասարի հատվածից

  • 30-11-2021 11:27:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ադրբեջանական զորքերը Իշխանասարի հատվածում  հետ են քաշվել Հայաստանի սուվերեն տարածքից։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Իշխանասար գյուղի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները հետ են քաշվել մինչև այն տարածք, որտեղով մինչ այդ անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանը։
 
Հիշեցնենք` ադրբեջանական զորքերն այս տարվա մայիսի 12-ից Սյունիքի մարզի ուղղությամբ խորացել էին 3 կմ և, ըստ էության, զավթել ՀՀ ինքնիշխան  տարածքը։ Այլ ուղղություններով հետ քաշվելու վերաբերյալ տեղեկատվություններ այս պահին չկան։ Հայտնի չէ նաև, թե ինչ պայմանավորվածության արդյունքում  է  ադրբեջանական զորքը հետ քաշվել։
 
Նարեկ Կիրակոսյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play