Պպրոցական այգիներ․ դեպի առողջ ապագա Հայաստանում

Պպրոցական այգիներ․ դեպի առողջ ապագա Հայաստանում

  • 30-11-2021 12:55:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ԵՐԵՎԱՆ– ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագիրը և ՌԴ «Ճյուղային սննդի ինստիտուտ»-ը (SIFI) հայտնեցին «Լավագույն դպրոցական մինի այգի» մրցույթի հաղթողի անունը։
 
Վանաձորի թիվ 3 դպրոցը հաղթեց մրցույթում, որը ՊՀԾ-ն, իր գործընկերների հետ միասին, մեկնարկել էր ապրիլին՝ ողջ հանրապետությունում դպրոցական այգիներ հիմնելու համար հետաքրքրություն առաջացնելու նպատակով։ Դպրոցն առաջին տեղն է զբաղեցրել այգին որպես կրթական հարթակ օգտագործելու, ինչպես նաև երեխաներին այգու նախապատրաստման, պահպանման և խնամքի մեջ ներգրավելու համար: Մրցույթին մասնակցող բոլոր 33 դպրոցները արժանացել են շնորհակալագրերի՝ մասնակցության համար։
 
2020 թվականից ի վեր ՊՀԾ-ն հիմնել է 19 ջերմատներ, 16 ինտենսիվ պտղատու այգիներ և 9 հատապտղային ինտենսիվ այգիներ ամբողջ երկրում՝ լրացնելու դպրոցական սնունդը և հնարավորություն տալու դպրոցներին եկամուտ ստեղծել՝ պահպանելով և ընդլայնելով իրենց դպրոցական սննդի նախագծերը։ 
 
«Մինի գյուղատնտեսական ծրագրերը դպրոցական սննդի կարևոր բաղադրիչներից են։ 2020 թվականին ՊՀԾ-ն և Հայաստանի կառավարությունը մեկնարկել են Տրանսֆորմատիվ դպրոցական սնունդը, որը դպրոցները վերածել է միջոցների՝ արագացնելու պարենային ապահովության ուղղությամբ ազգային առաջընթացը»,- նշել է ՊՀԾ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն և ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչը և հավելել՝ «Այս մոտեցմամբ դպրոցներին հասանելի են թարմ մրգեր և բանջարեղեն՝ ամեն օր առողջարար և սննդարար կերակուրներ պատրաստելու համար: Դպրոցական այգիները նաև ուսումնական կենտրոններ են, որոնք մոտիվացնում են երեխաներին շարունակել ուսումը ագրոբիզնեսի ոլորտում»։ 
 
Ավելի քան 80 դիմում է ստացվել դպրոցներից, որոնք գնահատվել են վեց տեղական և միջազգային կազմակերպությունների կողմից, իսկ հանձնաժողովը ստեղծվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Դպրոցները գնահատվել են այգիները որպես կրթական հարթակ օգտագործելու և երեխաներին այգու նախապատրաստման, պահպանման և խնամքի մեջ ներգրավելու համար։ 
 
Դպրոցական այգիները մեծ ճանաչում են ձեռք բերում ամբողջ աշխարհում: Իրենց բազմաոլորտ և բազմաբնույթ կոնցեպտի շնորհիվ նրանք խթանում են առողջ սննդակարգը, սննդային բազամազանությանը և բնապահպանական տեսանկյունից ընդունելի ծրագրերը, որոնք կարող են փոխել սննդակարգի սովորությունները, ինչպես նաև զարգացնել կյանքի հմտություններ։ 
 
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 2020թ․-ի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է: Մենք աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն ենք, որը կյանքեր է փրկում արտակարգ իրավիճակներում և օգտագործում է պարենային օգնություն ՝ խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու համար հակամարտությունից, աղետներից և կլիմայի փոփոխության ազդեցությունից վերականգնվող մարդկանց համար: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն