«Հիացած եմ: Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորին


«Հիացած եմ: Զինվորի տունն աննախադեպ կառույց է». Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորին

  • 30-11-2021 14:53:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Զինվորի տուն էր այցելել Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Անդրեա Վիկտորինը: Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ԵՄ դեսպանին ծանոթացրին տղաների բուժման, վերականգնման պայմաններին, ներկայացրին, թե սոցիալական, կրթական ու մշակութային ինչ ծրագրեր են այստեղ իրականացվում: 
 
Անդրեա Վիկտորինը պատահաբար ներկա գտնվեց նաև Զինվորի տանն անցկացվող կինոդասընթացներից մեկին:  Իսկ երբ տիկին դեսպանին ցուցադրվեցին պրոթեզավորված ոտքերով և անվասայլակներով տղաների պարերը, նա խոստովանեց, որ շատ տպավորված է այն ամենով, ինչ արվում է Զինվորի տանը: 
 
Տիկին դեսպանն առաջարկեց հետագայում քննարկել մասնագիտական վերապատրաստումների և այլ՝ համատեղ ծրագրեր:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն