ՀԲԸՄ-ն շնորհավորում է կենտրոնական վարչության անդամ էրիկ էսրաիլյանին՝ հռոմի պապ ֆրանցիսկոսի կողմից մեդալի արժանանալու կապակցությամբ


ՀԲԸՄ-ն շնորհավորում է կենտրոնական վարչության անդամ էրիկ էսրաիլյանին՝ հռոմի պապ ֆրանցիսկոսի կողմից մեդալի արժանանալու կապակցությամբ

  • 01-12-2021 11:06:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Բժիշկ, կինոպրոդյուսեր, մարդու իրավունքների առաջամարտիկ և ձեռներեց Էրիկ Էսրաիլյանը Լոս Անջելեսից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից վերջերս արժանացել է Բենեմենտի մեդալի, որը քաղաքացիական անձանց շնորհվող ամենաբարձր պարգևն է: Դոկտոր Էսրաիլյանին Պոնտիֆիկոսի կողմից պարգևը շնորհվել է՝ արժևորելու ողջ աշխարհում նրա մարդասիրական գործունեությունն ու քրիստոնեական հավատքին մատուցած ծառայությունը:
 
Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից որպես առաջին հայ նման պատվի արժանանալու այս բացառիկ նշանավորումն արտացոլում է դոկտոր Էսրաիլյանի մատուցած արտակարգ ծառայություններն աշխարհի հայերին և նրա առաջնորդող դերը մարդու իրավունքների ոտնահարումների մասին իրազեկության բարձրացման գործում, ինչպես նաև նրա գործունեությունն ԱՄՆ կառավարության կողից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ: Մարդու իրավունքների «Խոստում» ինստիտուտը (Promise Institute for Human Rights) և Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» հայկական ինստիտուտը հիմնվել են դոկտոր Էսրաիլյանի կողմից նրա պրոդյուսերությամբ նկարահանված «Խոստում» գեղարվեստական ֆիլմի թողարկումից հետո:
 
Էսրաիլյանը ներկայացված է առողջապահության, մարդու իրավունքների, կրթության ոլորտի շահույթ չհետապնդող բազմաթիվ կազմակերպությունների խորհուրդներում, արվեստի ու մշակույթի հարթակներում, ներառյալ՝ ՀԲԸՄ Կենտրոնական վարչությունում, որին միացել է 2016 թվականին:
 
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ջերմագույնս արտահայտվեց դոկտոր Էսրաիլյանի մասին՝ նրան բնութագրելով որպես «անդադրում ուժ»՝ մարդասիրության ասպարեզում: «Դոկտոր Էսրաիլյանն ունի մի հատկություն, որով իր բոլոր ուղևորությունների ժամանակ դեպի իրեն է ձգում բարի կամքը: Էրիկի սիրալիր բնույթը քողարկում է նրա եռանդուն համառությունն ու նվիրումը իր համար սրտամոտ հարցերում: Նա շարունակում է հիացնել մեզ՝ մարդկանց և գաղափարները միավորելու իր ունակությամբ՝ ապահովելով ազդեցիկ մարդկանց աջակցությունն ամենատարբեր նախաձեռնություններին: Բարձր պարգևների նրա հավաքածուն տարեցտարի ավելանում է, և մենք կարող ենք ընդամենը կանխավայելքով սպասել, թե հաջորդիվ ինչ է անելու նա՝ մարդկությանն է՛լ ավելի օգտակար լինելու համար: Մենք երջանիկ ենք, որ նա տեղ է զբաղեցրել մեր ղեկավարության կազմում ճգնաժամի և անորոշության այս ժամանակներում՝ հատկապես հայրենիքում»:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play