Գրիգորի Կարասինը բողոքում է Վրաստանից եւ գոհ է Փաշինյանից 3+2 գումարելու խնդրով


Գրիգորի Կարասինը բողոքում է Վրաստանից եւ գոհ է Փաշինյանից 3+2 գումարելու խնդրով

  • 01-12-2021 12:24:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Նախկինում ՌԴ արտգործնախարարի տեղակալ, 2019-ից Սախալինը ներկայացնող սենատոր Գրիգորի Կարասինը | ՏԱՍՍ
 
Արմենպրես ՀՀ պաշտոնական գործակալությունը չի հաղորդում, որ 2021 թվականի նոյեմբերի 29-ին ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը հանդիպում ունեցավ Ռուսաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Մարտի Լանգի հետ։
 
Համաձայն ՌԴ Դաշնային ժողովի հաղորդագրության [ՌԴԴԺ, 1] Գրիգորի Կարասինը շվեյցարական կողմի ուշադրությունը հրավիրել է վրացական իշխանությունների կողմից իրականացվող ապակառուցողական քաղաքականության վրա, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ «Ցավալի է Թբիլիսիի հրաժարվելը մասնակցել «3+3» տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմի (Ադրբեջան-Հայաստան-Վրաստան + Ռուսաստան-Իրան-Թուրքիա) հիմնադիր հանդիպմանը։ Միաժամանակ, մենք պատրաստ ենք քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը և փնտրել միավորող թեմաներ, համապատասխանեցնել շահերը տնտեսության, հումանիտար ոլորտում՝ չնայած առկա բոլոր հակասություններին», ընդգծել է սենատորը։
 
Դաշնային խորհրդի կոմիտեի նախագահը գոհունակությամբ նշեց միջազգային հարթակներում շվեյցարացի գործընկերների միջնորդական ջանքերը Վրաստանում ռուսական և Ռուսաստանում վրացական շահերը ներկայացնելու հարցերում։ Ռուսական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը Ժնևյան ձևաչափին, որն ապահովում է Վրաստանի և Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև ուղիղ և ներառական երկխոսությունը։
 
Ուշագրավ է Մոսկվայում, Թեհրանում կամ Անկարայում կայանալիք 3+3 կամ 3+2 ձեւաչափի հիմնադիր հանդիպմանը մասնակցելուն ՀՀ հաստատական պատասխանի հանգամանքը, որը, ըստ ամենայնի, տրվել է Սոչիում նոյեմբեր 26-ին «եռյակի» հանդիպմանը: Նշենք, որ այսպես կոչված «Զանգեզուրյան» ՌԴ ՖՍԲ կողմից վերահսկվող, այսինքն՝ էքստերիտորիալ միջանցքը 3+2 ձեւաչափի ողնաշարն է համարվում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը