Կայացել է կուրսանտների ավարտական վկայագրերի հանձնման արարողություն. ՀՀ ՊՆ


Կայացել է կուրսանտների ավարտական վկայագրերի հանձնման արարողություն. ՀՀ ՊՆ

  • 01-12-2021 12:39:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Նոյեմբերի 30-ին կայացել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի   հրամանատարաշտաբային ֆակուլտետի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայագրերի հանձնման արարողությունը։
 
Վկայագրերն ու խորհրդանշական սպայական դաշույնները ֆակուլտետի շրջանավարտներին է հանձնել պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ 
 
Իր խոսքում Արման Սարգսյանն ընդգծել է, որ գիտական մտքի և արդի տեխնոլոգիաների դարաշրջանում  մարտունակ կարող են լինել  բացառապես գրագետ և ուսյալ սպաներով համալրված բանակները։  
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն