Ադրբեջանցիները չեն նահանջել Իշխանասարի տարածքից․ Վահե Հակոբյան


Ադրբեջանցիները չեն նահանջել Իշխանասարի տարածքից․ Վահե Հակոբյան

  • 01-12-2021 12:44:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ադրբեջանցիները չեն նահանջել Իշխանասարի տարածքից։ Նա նշեց՝ քանի որ այնտեղ հիմա եղանակային ոչ բարենպաստ պայմաններ են, անհնար է կանգնել դրսում, ըստ երևույթին ադրբեջանցիները մտել են իրենց կառուցած կառույցների մեջ։ «Այդ իսկ պատճառով ինչ-որ գյուղապետի վրա պետք չէ հղում անել, դիմեք ՊՆ։ Պարզապես երևի վիզուալ չեն երևում, գյուղապետն էլ տենց կարծիք է ձևավորել»,- ասաց Հակոբյանը՝ անդրադառնալով Իշխանասար գյուղի վարչական ղեկավարի հայտարարությանը։
 
Հարցին, թե Սոչիի հանդիպումից հետո հնարավո՞ր է ՀՀ տարածքից հետ քաշվեն ադրբեջանցիները, նա պատասխանեց․ «Իսկ Սոչիում ի՞նչ է եղել, ինչո՞ւ պիտի հետ քաշվեն։ Իրենք տեսնում են, որ իրենց դիմաց թուլամորթ մի հատ անատամ անձնավորություն է, ո՞նց կարող են հետ քաշվել։ Ես կարծում եմ՝ այդ պնդումը որևէ հիմք չունի, ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play