ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ Ներքին վերահսկողության շնորհիվ բացահայտված օրինազանցության դեպքերով տարվում է հետևողական աշխատանք


ՊԵԿ-ը վճռականորեն պայքարում է իր աշխատակիցների արատավոր վարքագծի դեմ Ներքին վերահսկողության շնորհիվ բացահայտված օրինազանցության դեպքերով տարվում է հետևողական աշխատանք

  • 01-12-2021 14:20:58   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
Պետական եկամուտների կոմիտեն հետևողական է համակարգի ներսում աշխատակիցների թույլ տված չարաշահումները հայտնաբերելու գործում։ ՊԵԿ-ը տնօրինում է անհրաժեշտ գործիքակազմ և ներուժ` վերհանելու սեփական աշխատակիցների ծառայողական թողտվությունները։ 
 
Կոմիտեի տարբեր ստորաբաժանումներից ստացված հանցագործության մասին հաղորդումների հիման վրա հենց ՊԵԿ-ում հարուցվել են քրեական գործեր, իսկ ծառայողների անմիջական ղեկավարների գրավոր զեկուցագրերի հիման վրա ՊԵԿ  ներքին անվտանգության վարչությունում անցկացվել են ծառայողական քննություններ։
 
ՀՀ ՊԵԿ
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play