«Բուրգըրի»-ում օգտագործված հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել


«Բուրգըրի»-ում օգտագործված հումքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել

  • 01-12-2021 15:13:38   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» («Burgery Angus & More») հասարակական սննդի կազմակերպությունում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ՝ արդեն տեղեկացրել ենք, որ, համաձայն փորձաքննության արդյունքների, նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա:
 
Հետագծելիությունն ապահովելու նպատակով՝ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից՝ խորը սառեցված անոսկր տավարի միս, տավարի միս, խոզաճարպ, հավի ազդր, որոնց լաբորատոր փորձաքննությամբ որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել:
 
Հանրային սննդի օբյեկտում առկա «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակների ողջ խմբաքանակը ոչնչացվել է, իրականացվել են ախտահանման աշխատանքներ:
 
Հիշեցնենք, որ սույն թվականի նոյեմբերի 20-ին «Բուրգըրի» հասարակական սննդի կազմակերպությունում սնված 13 քաղաքացի, «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ, հոսպիտալացվել էր Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: 
 
ՀՀ ՍԱՏՄ 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն