Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը


Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը

  • 01-12-2021 18:45:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երևանի պատմության թանգարանում բացվել է «Արծաթի և զարդանախշի սիմֆոնիան» ցուցահանդեսը, տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։
 
90 տարվա ընթացքում թանգարանում հավաքվել և պահպանվում են հայ արծաթագործ վարպետների բացառիկ գործեր։ Ցուցադրությունն առանձնանում է 19-20-րդ դարերի թվագրվող նախշազարդ գոտիներով ու ապարանջաններով։ Դրանք աշխարհագրությունն Արևմտյան Հայաստանից ու Արցախից հասնում է մինչև Իրան, Հնդկաստան և անգամ Չինաստան։ Զարդերից յուրաքանչյուրն ունեցել է հատուկ խորհուրդ։ Շուշիի ոսկեջուր ճարմանդն, օրինակ, ընտանիքի կանայք կրել են պտղաբերության համար։
 
Զարդերը պատրաստված են տեխնիկական տարբեր եղանակներով՝ մանրարուք, դրվագում, արծնակիտում, սևադ։ Դրանց մի մասն ունի արծաթագործ վարպետի կնիք:
 
Ցուցադրված են նաև սպասք և ծիսական առարկաներ, այդ թվում ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի, ինչպես նաև թանգարանի նվիրատու Ռոստոմ Ոսկանյանի հարուստ ֆոնդերից:
 
Ցուցահանդեսը կգործի մինչև 2022թ. փետրվարի 28-ը:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն