Ալիևն ու Կլաարը անդրադարձել են տարածաշրջանին առնչվող մի շարք հարցերի


Ալիևն ու Կլաարը անդրադարձել են տարածաշրջանին առնչվող մի շարք հարցերի

  • 01-12-2021 19:18:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։
 
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը քննարկվել են հետպատերազմական կոնֆլիկտային իրավիճակը և հայ-ադրբեջանական սահմանին նոյեմբերին տիրող լարվածությունը, ինչպես նաև Եվրամիության և Ադրբեջանի միջև հարաբերությունների տարբեր ասպեկտներ, Հարավային Կովկասում համագործակցության հեռանկարները։
 
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան Բաքու է ժամանել Երևանից։ Նախօրեին նա հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկման ընթացքում Հայաստանի վարչապետը կարևորել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի անցկացումը: Այդ օրը Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպում ունենալ։
 
Լուսինե Մուսայելյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը