Զինվորագրվում եմ Հայ վրիժառուների բանակին՝ ընդդեմ ազգի ինքնության արմատը կրծողների


Զինվորագրվում եմ Հայ վրիժառուների բանակին՝ ընդդեմ ազգի ինքնության արմատը կրծողների

  • 01-12-2021 23:17:17   | Հայաստան  |  Հասարակություն

ՄԵՐ  ՊԱՐՏՈՒԹՅԱՆ  ՓԼԱՏԱԿՆԵՐԻ  ՈՐԴԵՐԸ... 
 
Չեմ  ուզում լսել, որ նման հայեր կան... Նրանց  միկրոսկոպով  հայտնաբերեք  ու թաքուն  դատեք,  մի  տարածեք, նրանք կորոնավիրուսից  էլ վտանգավոր են, վատ օրինակն  էլ  օրինակ  է...երբ  ժողովուրդը  կշտկի  իր  կորացած մեջքը, այն  ժամանակ, որպես  դաս,  պարտադիր  ներկայացրեք:  Այս  ծանր  օրերին, նրանք Ազգի  ինքնության  արմատն  են  կրծում...
Այսօր հայկական  հեռուստաեթերները  լցված  էին  հաց  վաստակելու  համար  Թուրքիա մեկնած երկու հայի ազգանունով  դավաճաններին՝  ԱԱԾ-ի կողմից   հայտնաբերելու   ու  գաղտնազերծելու  մասին  լուրերով: 
Ամեն  անգամ, երբ  որևէ  ստորակարգ  նման կենդանի, կաշառվելով  թշնամու կողմից,  դառնում  է  նրա  գործակալը,  և  նրան է հանձնում մեր  փրկության  բերդի  բանալիները, ինչպես  Պետրոս  Գետադարձը  հանձնեց  Անիի բերդապարսպի  բանալիները,  ես մտովի  զինվորագրվում եմ  Հայ  վրիժառուների  բանակին...
Չգիտեի,  որ  հայոց  պետականության խարիսխը՝  Հայոց  բանակը ամենահզոր  և ամենաթույլ ու  խոցելի պետական 
պատնեշն  է,  եթե հիմնովին  պաշտպանված  չէ... այս  էլ  որերորդն է  պեղվում մեր  պարտության  փլատակների տակ... դեռ  ու՞մ  անունը  պետք  է լսենք, ո՞ր  դասալիք սպայի ու  գեներալի  մասին  պիտի իմանանք, ցավենք  ու զարմանանք  և  աստիճան  առ  աստիճան, ինքներս մեր մեջ  փլուզվենք...Ինչու՞,  ինչպես  եղավ այս պարտադրված  պարտությունը, ՀԱՅԸ  չի  պարտվում,  եթե նրան չեն  խաբում, որտեղից  են  հայտնվում  այդ  դավաճանները, ինչ ազգություն ունեն  նրանք:
Այս  անցանկալի,   երկու  կոպեկի  համար ազգը  սպանդանոց  ուղարկող,   ստորաքարշ  աշխատանքի դիմաց  թշնամու  ձեռքից գրոշներ  վաստակողներին,  անշուշտ, գաղտնազերծելն ու հայտնաբերելը, իսկական հերոսություն  է,  գովեստի  է  արժանի,  քանզի   երկրի,  ազգի  անվտանգության երաշխիքը  դաժանորեն  առևանգողներին  հայտնաբերելը,  ազգի փրկության  և  ինքնամաքրման բանալին  է:   Սակայն  նորից  եմ  կրկնում պատերազմի մեջ  գտնվող  հայերիս այսօր  ոչ  թե նման լուրեր պետք  է մատուցել,  որը մեր բզկտված նյարդերից  քամում է վերջին դիմադրության  կաթիլները, այլ  նախորդ  լուրերում   ներկայացված  ցամաքային  զենքի,  նոր  ու հզոր  զինատեսակ  ձեռք բերելու,որևէ  նոր կառուցված  զինվորական կացարանի,  բետոնապատված  նոր  դիրքերի, 
100  տարի  ճանապարհ չունեցող  գյուղի  վերանորագված  ճանապարհի ու  դպրոցի,  հիվանդանոցի, աշխատատեղ ունեցող  որևէ  նորաբաց   գործարանի ու  այլ՝  կենդանություն, հույս, շունչ  պարգևող  իրական  փաստերի  մասին խոսեք,  հարգարժան  հեռուստալրագրողներ, չէ՞  որ  ամենամեծ  դպրոցն  այսօր  հեռուստատեսությունն է: Ով  չգիտե,  որ հայրենիք  ուրացողները պատերազմի օրերին  ոչ  միայն գենոցիդի ենթարկեցին  ազգի վաղվա օրվա սերնդին, այլ  նաև  թշնամու հետ  ձեռք ձեռքի  տված,  ոտնատակ արեցին ազգի բարոյական  արժեքները:  Բավական է, բարձ  գիտակցության  տեր,  հայամետ  մտածողությամբ, ազգային  հարստությունն  ու  արժեքները  գնահատողների  ժամանակն է,  բոլորս  ենք պատասխանատու, խելք խելքի տանք , որ  չդատարկվի երկիրը, Հայաստանը  պետք  է  ապրի, վանեք  ձեր միջից  ատելության  հրեշին  և  որ  որդեկորույս  մայրերի  շութերին գոնե  ապրելու  հույսը   թրթռա...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն