Ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով. ՀՀ ՊՆ


Ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով. ՀՀ ՊՆ

  • 02-12-2021 11:38:07   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2021թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
 
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը: 
 
Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն հասարակական խորհրդի տեղակայման վայրում, հասցեն` ք. Երևան, Բաբայան 6:
 
Առաջին նիստը կկայանա ս.թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին, հետագա նիստերը` ուրբաթ օրերին` նույն ժամին:
 
Դիմում-բողոքները կարելի է ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին` այցելելով Հասարակական խորհուրդ, կամ ուղարկել փոստով` Երևան, Բաբայան 6, Հասարակական խորհուրդ հասցեանշումով: Դիմում-բողոքը պետք է հասցեագրել հանձնաժողովի նախագահին` նշելով դիմողի անունը և ազգանունը, հասցեն, ինչպես նաև հեռախոսահամար (ներ)` հետադարձ կապի համար:
 
Դիմում-բողոքին պետք է կցել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները (տեղեկանքներ, էպիկրիզներ, հետազոտական ակտեր, փորձաքննական եզրակացություններ և այլն):
 
Հանձնաժողովի նիստին, զորակոչիկից բացի, կարող է մասնակցել ընտանիքի անդամ հանդիսացող միայն մեկ անձ:
 
Տեղեկությունների և պարզաբանումների համար զանգահարել /010/ 200 307 հեռախոսահամարով:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն