Իրանը սկսել է հարստացված ուրան արտադրել ավելի արդիական ցենտրիֆուգներով
02-12-2021 11:48:38 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազատություն. Իրանը սկսել է հարստացված ուրան արտադրել ավելի արդիական ցենտրիֆուգներով, հայտարարել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունը (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԷ):
Զեկույցում ասվում է, որ ԱԷՄԳ տեսուչները նոյեմբերի 30-ին այցելել են ստորգետնյա միջուկային օբյեկտ և հայտնել, որ այնտեղ քայլեր են ձեռնարկվել բարձր արդյունավետության ցենտրիֆուգների միջոցով ուրանի հարստացման ուղղությամբ:
ԱԷՄԳ-ն այժմ նախատեսում է ավելացնել իր ստուգումների հաճախականությունը:
Գործակալությունում Իրանի մշտական ներկայացուցչությունը, անդրադառնալով զեկույցին, Twitter-ում գրել է, որ դա «սովորական թարմացում է՝ Իրանում կանոնավոր ստուգմանը համապատասխան»: