Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, սակայն միջոցառումներ և հրավառություն չեն կազմակերպվի


Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, սակայն միջոցառումներ և հրավառություն չեն կազմակերպվի

  • 02-12-2021 18:16:00   | Հայաստան  |  Հասարակություն

Այս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը:
 
Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում:
Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն