«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»

  • 02-12-2021 20:47:13   | Շվեդիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է, թե իբր շուրջ 30 տարի տևած ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է:
 
«Նախարարների խորհրդի նիստն անցկացվում է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի միջև եռակողմ հայտարարության ստորագրման առաջին տարեդարձին: Հայտարարությունը վերջ դրեց հայ-ադրբեջանական հակամարտությանը և որոշեց կայուն խաղաղության վերականգնման չափորոշիչները։ 
 
Այս հայտարարությունը լրացվել է 2021 թվականի հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությամբ, որը նախատեսում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում։ Շուրջ 30 տարի տևած Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է»,-ասել է Բայրամովը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը