Ուղիղ պատասխան 3+3 ձևաչափի հեռանկարին

Ուղիղ պատասխան 3+3 ձևաչափի հեռանկարին

  • 02-12-2021 21:00:22   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ արտաքին գործերի նախարարը հանդիպում է ԱՄՆ պետքարտուղարի հետ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարն ընդունում է ԱՄՆ դեսպանին։ Երկու դեպքերում էլ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևորության մասին։ 
Սա նշանակում է, որ այս ձևաչափը, որքան էլ փորձ արվի կազմալուծել, միևնույն է` չի ստացվելու։ Եվ սա ուղիղ պատասխանն է 3+3 ձևաչափի հեռանկարին։ 
Ուշագրավ է, որ այս ֆոնին հանդիպել են նաև ՌԴ-ի և Թուրքիայի արտգործնախարարները, որոնք 3+3 ձևաչափի ջատագովներն են։
Ըստ էության` տարածաշրջանում աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում Հայաստանն է` Հայկական գործոնը, որի մասին ժամանակին Բժեզինսկին էր գրել։ 
Եվ սա մեզ համար կարող է դառնալ հնարավորություն շահերի միջև հավասարակշռություն գտնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու նպատակով։
Այն, ինչ հակակշռում է, նաև կարող է հավասարակշռել։ 
Ուստի մեզ անհրաժեշտ է գտնել հակակշիռները հավասարակշռող ճիշտ կետը։
 
քաղաքագետ
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական