Պատերազմի վերաբերյալ Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին. Գոռ Աբրահամյան

Պատերազմի վերաբերյալ Սամվել Բաբայանի հայտարարություններն ուղարկվելու են հետաքննության մարմնին. Գոռ Աբրահամյան

  • 03-12-2021 14:02:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ֆեյսբուքյքն իր էջում անդարադարձել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի՝ վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով պատերազմի մասին արված հայտարարություններին:
 
Աբրահամյանի փոխանցմամբ, ՀՀ գլխավոր դատախազությունն իր ԶԼՄ մշտադիտարկման միջոցով վեր է հանել և ուսումնասիրության առարկա դարձրել այսօր մամուլում առկա՝ ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին Ս. Բաբայանի հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները:
 
Ըստ դատախազի խորհրդականի՝ դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և, ըստ արդյունքների, ընթացքը որոշելու հանձնարարությամբ:
 
Նշենք, որ, ըստ Բաբայանի վերջին հայտարարությունների, զինված ուժերում փորձում են խմբագրել, կեղծել պատերազմական շրջանի հրամանները, քանի որ «44-օրյա պատերազմի ժամանակ հրաման չի եղել, զինվորը նահանջել է՝ առանց հրաման ունենալու»։
 
Վերջինս հայտնում է, որ այժմ սկսել են կեղծ թղթեր կազմել՝ փորձելով ցույց տալ, որ հրամաններ եղել են: Բաբայանը պնդում է, որ, ճիշտ է, տեղյակ չէ, թե ում կարգադրությամբ է բանակում նման գործընթաց սկսել, բայց «ակնհայտ է, որ առանց իշխանության գիտության կամ նախաձեռնության Վաղարշակ Հարությունյանը, Արշակ Կարապետյանը, Արտակ Դավթյանը, ՊԲ նախկին ու ներկա հրամանատարներն ու առավել ևս Սուրեն Պապիկյանը նման քայլի չէին գնա»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը