Ռուսաստանի կողմից լայնածավալ էսկալացիայի հավանականությունը աճում է․ Ուկրաինայի պաշտպանության նախարար


Ռուսաստանի կողմից լայնածավալ էսկալացիայի հավանականությունը աճում է․ Ուկրաինայի պաշտպանության նախարար

  • 03-12-2021 15:33:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ երկրի սահմանների մոտ ռուսական զորքերի թիվը, որոնք, նրա կարծիքով, կարող են օգտագործվել Դոնբասի շուրջ իրավիճակը սրելու համար, կազմում է մոտ 94,3 հազար մարդ, գրում է ՌԻԱ Նովոստին։
 
«Այժմ Ուկրաինայի շուրջ և ժամանակավորապես օկուպացված Ղրիմում մշտական ​​պատրաստության մեջ են 41 գումարտակային-մարտավարական խմբեր, որոնցից 33-ը մշտական ​​հիմունքներով, 8-ը լրացուցիչ տեղափոխվել են Ղրիմ։ Զորքերի ընդհանուր թիվը Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչպես նաև ժամանակավորապես օկուպացված տարածքներում, որոնք կարող են ներգրավված լինել էսկալացիայի համար, այսօր գնահատվում է 94,3 հազար մարդ», – ուրբաթ օրը Կիևի Գերագույն ռադայում կառավարությանն ուղղված «հարցերի ժամի» ժամանակ ասել է Ռեզնիկովը։
 
Նրա խոսքով՝ էսկալացիայի համար Ռուսաստանի պատրաստ լինելու ամենահավանական ժամանակը  2022 թվականի հունվարի վերջն է։
 
«Մեր հետախուզությունը վերլուծում է բոլոր սցենարները, այդ թվում՝ ամենավատերը: Նշվում է, որ Ռուսաստանի կողմից լայնածավալ էսկալացիայի հավանականությունը աճում է» , – ասել է Ուկրաինայի ՊՆ Ռեզնիկովը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play