44-օրյա պատերազմի 1488 մասնակից հաշմանդամություն ունի


44-օրյա պատերազմի 1488 մասնակից հաշմանդամություն ունի

  • 03-12-2021 17:49:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած 1488 անձ հաշմանդամության կարգավիճակ ունի․ այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
 
«Ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած 1488 անձի սահմանվել է հաշմանդամություն, որից՝ 1-ին խումբ՝ 113, 2-րդ խումբ՝ 394, 3-րդ խումբ՝ 981 անձի»,- մանրամասնել են ԱՍՀՆ-ից՝ նշելով, որ տվյալներն ամփոփված են 2021-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ։ Ըստ նախարարության տեղեկությունների՝ 2021թ. նոյեմբերի 31-ի դրությամբ՝ 196,849 հաշմանդամություն ունեցող քաղաքացի կա ՀՀ-ում, որոնցից 9,191-ը երեխաներ են։
 
Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես հաշմանդամություն ունեցողների միջազգային օր։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը