Միրզոյանն ու Ռիբեյրոն խոսել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից


Միրզոյանն ու Ռիբեյրոն խոսել են Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից

  • 04-12-2021 16:01:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Դեկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: 
 
Արարատ Միրզոյանը կարևորել է մարդու իրավունքների, ներառյալ՝ խոսքի ազատության ու մամուլի ազատության պաշտպանության ուղղությամբ միջազգային ջանքերի համախմբումը։ Նա վերահաստատել է Հայաստանի աջակցությունը՝ ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված ծրագրերին ու գործունեությանը ԵԱՀԿ ամբողջ տարածքում:
 
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների ժամանակ և կրակի դադարեցման ռեժիմի հաստատումից հետո ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված մարդու և միջազգային իրավունքի կոպիտ խախտումները։
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն