Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ


Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունն Արցախում խաղողի այգիների վերատնկման ժամանակ

  • 04-12-2021 17:43:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսական խաղաղապահ առաքելության ծառայողներն ապահովել են անվտանգությունը Արցախի Հանրապետության տարբեր շրջաններում խաղողի այգիների վերատնկման ընթացքում: Այս մասին նշված է  ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում, փոխանցում է Panorama.am-ը: 
 
«Ասկերանի շրջանի բնակիչները դիմել են ռուսական խաղաղապահ զորախմբին՝ սահմանազատման գծի մոտ գյուղատնտեսական աշխատանքների անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսեյ Զայցևը։
 
Գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են այն բանից հետո, երբ խաղաղապահները տարածքը մաքրել են պայթյունավտանգ առարկաներից ու չպայթած զինամթերքից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը