Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը


Կալանավորվել է ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետ Վարդան Մինասյանը

  • 04-12-2021 18:14:07   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) նախկին պետը կալանավորվել է: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից:
 
Այս կերպ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի ներկայացրած կալանքի միջնորդությունը:
 
Վարդան Մինասյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 2-ին:
 
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացման կազմակերպման և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի օրինականացման/փողերի լվացում/ կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են ՀՀ ոստիկանության նախկին պաշտոնատար անձինք:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը