Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան


Բլինքենը հուսով է՝ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան

  • 06-12-2021 12:04:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Միացյալ Նահանգների պետքարտուղարը հույս ունի, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանը կընտրի դեէսկալացիան ու զորքերը դուրս կբերի սահմանից։ Այդ մասին Էնթոնի Բլինքենը հայտարարել է դեկտեմբերի 2-ին՝ շվեդական հեռուստատեսությանը տված հարցազրույցում, զրույցի սղագրությունը երեկ տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։
 
«Ես մեծ հույս ունեմ, որ Ռուսաստանը կգերադասի գնալ դեէսկալացիայի ճանապարհով, դուրս բերել իր զորքերը և օգտագործել դիվանագիտությունը առկա տարաձայնությունները լուծելու համար», - ասել է Բլինքենը։
 
Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել այս հարցում, մասնավորապես՝ նպաստել Մինսկի համաձայնագրերի իրականացմանը, ինչը, ըստ Բլինքենի, «կարող է դառնալ Դոնբասի կամ Արևելյան Ուկրաինայի շուրջ հակասությունները լուծելու միջոց»:
 
Լիլիթ Հարությունյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը