Ռաիսի․ «Արևմուտքին թվում էր, թե Իրանը կհրաժարվի բանակցել միջուկային ծրագրի շուրջ»


Ռաիսի․ «Արևմուտքին թվում էր, թե Իրանը կհրաժարվի բանակցել միջուկային ծրագրի շուրջ»

  • 06-12-2021 14:07:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բազմակողմ բանակցությունների յոթերորդ փուլի ավարտից օրեր անց՝ պաշտոնական Թեհրանը կրկին պահանջում է ամբողջությամբ վերագործարկել 2015 թվականին կնքված համաձայնագիրն ու վերացնել իսլամական հանրապետության դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։ Այս մասին կիրակի երեկոյան հայտարարել է երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
 
«Նախ հարկավոր է սառեցնել, ապա նաև ամբողջությամբ վերացնել այդ պատժամիջոցները», - նշել է Ռաիսին՝ պնդելով, որ հակառակ կողմը վստահ էր, որ Թեհրանը կհրաժարվի մասնակցել միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններին։
 
«Փառք Աստծո, ողջ աշխարհը տեսավ, որ Իրանը հզոր կերպով և հպարտորեն է մասնակցում այդ բանակցություններին՝ պայմանագրերի միանգամից երկու տեքստ ներկայացնելով կողմերին։ Մեկը վերաբերում էր միջուկային համաձայնագրին, մյուսը՝ պատժամիջոցների վերացմանը», - հայտարարում էր Իրանի նախագահը։
 
Գեւորգ Ստամբոլցյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play