Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ. զեկույց


Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ. զեկույց

  • 06-12-2021 14:51:27   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.am. ԱՄՆ-ի Կրոնական ազատությունների միջազգային հանձնաժողովը Թուրքիայի վերաբերյալ աղմկահարույց զեկույց է հրապարակել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիան մեղադրվել է կրոնական փոքրամասնությունների դեմ թշնամանքի միջավայրը թեժացնելու մեջ։
 
Ընդգծվել է, որ թուրքական կառավարությունը հանդուրժում է ատելության խոսքն ու բռնության ակտերը երկրի և՛ մուսուլման և՛ ոչ մուսուլման կրոնական փոքրամասնությունների նկատմամբ։ Նշվել է, որ հատկապես Թուրքիայի հայ համայնքին ահաբեկելու նոր ձևեր են ի հայտ եկել:
 
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում հայկական կրոնական ժառանգությունը գտնվում է սպառնալիքի տակ։ Շեշտվել է, որ 2013 թվականից ի վեր Թուրքիայում կառավարությունը խոչընդոտել է կրոնական փոքրամասնությունների հիմնադրամների կառավարման խորհուրդների անդամների ընտրությունը։
 
Զեկույցում նաև անդրադարձ է կատարվել այն հանգամանքին, որ Թուրքիայում ծավալված հակահայկական գործողություններն ու բողոքներն ավելի են սրել ռազմական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play