Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին


Պեսկովը խոսել է Պուտինի և Բայդենի առաջիկա բանակցությունների մասին

  • 06-12-2021 15:07:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shantnews.am. Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի գագաթնաժողովը դեկտեմբերի 7-ին չի հեռարձակվի, նախատեսվում է ցուցադրել հանդիպումից առաջին կադրերը, որոնք կանցկացվեն տեսաձևաչափով, իսկ հետո ղեկավարների միջև շփումը փակ կլինի: Այդ մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Ուղիղ հեռարձակում չի լինի: Մենք ցույց կտանք, կարծում եմ, առաջին կադրերը: Իհարկե, դրանք կլինեն միայն առաջին կադրերը, բոլոր շփումները կիրականացվեն փակ ռեժիմով»,- ասել է Կրեմլի խոսնակը։
 
Պատասխանելով այն հարցին, թե որ ժամին է սպասվում բանակցությունների մեկնարկը՝ Պեսկովն ասել է.
 
«Երեկոյան ժամը 18-ի սահմաններում։ Մենք կարծում ենք, որ սա կլինի բավականին մանրամասն և երկար տեսակոնֆերանս»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
 
Նա նաև մեկնաբանել է գագաթնաժողովին պատվիրակությունների մասնակցության հարցը։
 
«Մենք նկատի ունենք, որ դա կլինի ուղիղ երկու նախագահների խոսակցություն, ես չեմ կարող ասել, թե ով կլինի նախագահ Բայդենի կողքին»,- ասել է Պեսկովը։
 
Նա հավելել է, որ յուրաքանչյուր լուրջ բանակցություններից առաջ Պուտինը «շփվում է համապատասխան նախարարների, գերատեսչությունների ղեկավարների հետ»։
 
«Այն ամենը, ինչ ասվում է, մեր երկկողմ հարաբերություններում ներգրավված անձինք, նրանք մշտապես կապի մեջ են Ռուսաստանի նախագահի հետ»,- եզրափակել է Կրեմլի խոսնակը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը