Սպանություն Չարենցավանում. ձերբակալվել է սպանվածի 36-ամյա թոռնուհին


Սպանություն Չարենցավանում. ձերբակալվել է սպանվածի 36-ամյա թոռնուհին

  • 06-12-2021 17:10:17   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 05.30-ին, ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ ծառայություն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի 4-րդ հարկի մի բնակարանից ծուխ է դուրս գալիս և երեխայի լացի ձայն է լսվում:
 
Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբի ծառայողները պարզել են ծխացող բնակարանում բնակվող անձանց ինքնությունը։ Հրդեհը մարելուց հետո բնակարանի հյուրասենյակի հատակին, այրված և ծխահարված վիճակում, հայտնաբերվել է 89-ամյա Ռոզա Գյուլումյանի դիակը:
 
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի բաժնի և ՔԿ Չարենցավանի քննչական բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոզա Գյուլումյանին ծեծելով և այրելու միջոցով կյանքից ապօրինի զրկել է 36-ամյա թոռնուհին։ Նա ներկայացվել է Չարենցավանի քննչական բաժին և կատարվածի վերաբերյալ տվել խոստովանական ցուցմունք:
 
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 36-ամյա կինը ձերբակալվել է: 
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն