Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն է արձանագրվում


Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն է արձանագրվում

  • 06-12-2021 17:45:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով  պայմանավորված բարձր ակտիվություն։ Ակտիվությունն արձանագրվում է ինչպես ամբուլատոր պոլիկլինիկական, այնպես էլ հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության և շտապ օգնության կանչերում։ Այս մասին տեղեկանում ենք  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնից: 
 
Դետքային համաճարակաբանական հսկողության շրջանակներում իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակվում են հայտնաբերվել գրիպի Ա տեսակի  H3N2  ենթատեսակի  վիրուսի  հարուցիչներ։
Սուր շնչառական վարակներով չհիվանդանալու, ինչպես նաև հիվանդության բարդություններից խուսափելու նպատակով՝ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.
 
▶️ Պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման առաջնային առողջության պահպանման կազմակերպություն, 
▶️ խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
▶️ եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը, 
▶️ եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
▶️ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, 
▶️ հագնվե´ք եղանակին համահունչ,
▶️ պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,
▶️ օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
▶️ հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
▶️ հետևե´ք անձնական հիգիենային։
 
Հիշեցում.  Սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել այլ պատվաստումների, այդ թվում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների հետ միաժամանակ, կամ ցանկացած ընդմիջումով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն