Հայտնաբերված Ստեփանավանի նախկին քաղաքապետը փոխանցվել է Ստեփանավանի բաժնի ծառայողներին․ տեսանյութ է հրապարակել

Հայտնաբերված Ստեփանավանի նախկին քաղաքապետը փոխանցվել է Ստեփանավանի բաժնի ծառայողներին․ տեսանյութ է հրապարակել

  • 06-12-2021 18:30:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերած տվյալները, դեկտեմբերի լույս 5-ի գիշերը Երևանի Վաղարշյան փողոցում հայտնաբերել ու գլխավոր վարչություն բերման են ենթարկել Ստեփանավանի նախկին քաղաքապետին։
 
Ոստիկանությունը նշում է, որ 59-ամյա տղամարդուն մեղսագրվում են քրեական օրենսգրքի երկու հոդվածով նախատեսված արարքներ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։
 
Սեպտեմբերի 13-ին հարուցված քրեական գործով նա ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն թաքնվում էր քննությունից, ուստի նրա նկատմամբ նոյեմբերի 5-ին հայտարարվել էր հետախուզում։ 59-ամյա տղամարդը փոխանցվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողներին։
 
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
 
Հիշեցնենք, որ ՔԿ-ն երեկ հաղորդագորթություն էր տարածել դեպքի մասին եւ նշել, որ հետախուզվող Ստեփանավանի նախկին քաղաքապետը հայտնաբերվել և կալանավորվել է։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն