ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք


ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել, քան կանայք

  • 06-12-2021 19:44:12   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 6-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 1.352.805 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 835 816,  երկրորդ դեղաչափ` 516 989:
 
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Ըստ նախարարության, պատվաստումների ցուցանիշը փաստում է, որ ՀՀ-ում ավելի շատ տղամարդիկ են պատվաստվել: Առաջին դեղաչափ ստացած անձանց շրջանում կանայք կազմում են 45.9 տոկոս, տղամարդիկ՝ 54.1 տոկոս: Երկրորդ դեղաչափ ստացողների շրջանում կանայք 45.2, տղամարդիկ՝ 54.8 տոկոս են կազմել:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն