Ուղիղ. ՀՀ ԱԺ-ի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստն է


Ուղիղ. ՀՀ ԱԺ-ի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստն է

  • 07-12-2021 10:00:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ-ի ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2021 թվականի դեկտեմբերի 07-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի մասին
 
 
 
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետեւյալ հարցերը.
 
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
գ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
դ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
2. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
3. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
4. «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
5. ա) «Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
բ) «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
6. ա) «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
գ) Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
7. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
8. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
9. Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին
(քննարկման շարունակություն)
 
10. ա) «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
բ) «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
 
11. «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին
 
12. ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
 
բ) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
 
13. ա) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 22-ի ՀՕ-6-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին
 
բ) «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 9-ի ՀՕ-495-Ն օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
14. ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
 
բ) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
 
15. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
 
բ) «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
 
17. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
 
18. Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրություն
 
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի դեկտեմբերի 7-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը.
 
 
1. «Հայաստանի Հանրապետության՝ «Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) եւ ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձեւերի ներդրման եւ էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրին միանալու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
 
2. ա) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
 
բ) «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
 
3. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
4. ա) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին
 
բ) «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին
 
5. «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի մարմինների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ տեղեկատվական փոխգործակցության եւ էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
 
6. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով չկանոնակարգվող արտադրանքի շրջանառության կարգի եւ տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման կանոնների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին
 
ՀՀ ԱԺ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն