ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները կոչ են արել ՌԴ-ին «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին


ԱՄՆ-ն ու Եվրոպայի երկրները կոչ են արել ՌԴ-ին «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին

  • 07-12-2021 12:07:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Lragir.am. Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և Մեծ Բրիտանիան Ռուսաստանին կոչ են անում «թուլացնել լարվածությունը» Ուկրաինայի հետ սահմանին, այս երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, հաղորդում է The Reuters-ը։
 
Առաջնորդները կոչ են արել Ռուսաստանին թուլացնել լարվածությունը և վերահաստատել են իրենց աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Հաղորդվում է, որ բանակցությունների պատճառներից մեկը Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակն է։ Հինգ երկրների ղեկավարները ընդգծել են  ռուսական սպառնալիքների և թշնամանքի դեմ միասնական ճակատ ստեղծելու  անհրաժեշտությունը, ասված է Բորիս Ջոնսոնի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը