Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներն աշխատանքից կազատվեն. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ


Կորոնավիրուսի դեմ չպատվաստված կամ չթեստավորված աշխատողներն աշխատանքից կազատվեն. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

  • 08-12-2021 11:45:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Covid-19-ի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները, աշխատանքային պարտականություններ չկատարելու հիմքով էլ ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:
 
Ըստ նախագծի՝ 10 աշխատանքային օր կամ հերթափոխ աշխատանքի չներկայանալու կամ վերջին երեք ամսվա ընթացքում ավելի քան 20 աշխատանքային օր բացակայելու դեպքում գործատուն իրավունք է ստանում աշխատողին ազատել աշխատանքից:
 
Կարգավորումները չեն տարածվում հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, Վճռաբեկ, Վերաքննիչ և Առաջին ատյանի դատարանների դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play