Տհաճ էր և ինձ համար անընդունելի․ Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի մասին


Տհաճ էր և ինձ համար անընդունելի․ Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում տեղի ունեցած դեպքի մասին

  • 08-12-2021 13:33:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հերքում է, որ ինքը Ազգային ժողովում դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած միջադեպին մասնակից է եղել։
 
«Մանրամասներին չեմ տիրապետում զուտ այն պատճառով, որ դեպքի վայրում չեմ եղել։ Ցավում եմ, որ չեմ եղել,գուցե փորձեի ինչ-որ բան կանխել։ Հասել եմ այն պահին, երբ աղմուկ էր լսվում։ Մոտեցել եմ մի տղայի, որը քաշքշուկի մեջ էր, ընդամենը իրեն գրկել եմ և ուղեկցել եմ հենց այն դուռը, որտեղ լրագրողներն էին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Գաբրիելյանը։
 
Պատգամավորը դժվարանում է ասել՝ծեծ եղե՞լ է, թե՞ ոչ․ «Տհաճ միջադեպ էր և տհաճ տեսարան էր, ինձ համար անընդունելի։
 
Իհարկե, ցավում եմ, որ այդ թվում ձեզանից շատերը նույն վերագրերում նշում էին, որ ես ինչ-որ բան եմ արել»։
 
Ավելի վաղ, լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշել էր, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։
 
Պատգամավորը պնդել է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։
 
Դատախազությունն ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։
 
Հրապարակումները ուղարկվել են Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play