ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը 72-ից կրճատվել Է մինչեւ 48 ժամ. «Ռոսպոտրեբնադզոր»


ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը 72-ից կրճատվել Է մինչեւ 48 ժամ. «Ռոսպոտրեբնադզոր»

  • 08-12-2021 14:58:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
«Ռոսպոտրեբնադզոր»-ը դեկտեմբերի 8-ից կրճատում Է կորոնավիրուսի ՊՇՌ-թեստի գործողության ժամկետը՝ 72-ից հասցնելով 48 ժամի: Այդ մասին վկայում Է պետական սանիտարական գլխավոր բժիշկ, «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի որոշումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
«Բացասական լաբորատոր հետազոտության գործողության ժամկետը, որն անցկացվում Է ՊՇՌ մեթոդով, կազմում Է 48 ժամ՝ սկսած COVID-19-ի լաբորատոր հետազոտության արդյունքի ժամանակից»,-ասվում Է որոշման մեջ, որը դեկտեմբերի 7-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում: Փաստաթղթի համաձայն, այս առաջարկությունն ուժի մեջ Է մտնում դեկտեմբերի 8-ից. ավելի վաղ թեստերի գործողության ժամկետը կազմում Էր 72 ժամ:
 
Անցած շաբաթ Աննա Պոպովան հայտարարել Է, որ ՊՇՌ-թեստերի գործողության ժամկետի կրճատման մասին որոշումն ընդունվել Է ՌԴ-ում կորոնավիրուսի օմիկրոն շտամի՝ ՌԴ-ում տարածման ռիսկի ֆոնին: Որոշման մեջ նաեւ մատնանշվում Է, որ COVID-19-ով հիվանդի հետ շփում ունեցած անձից կենսաբանական նյութի առումը տեղի Է ունենում կլինիկական այն ախտանշանների ի հայտ գալու դեպքում, որոնք նման են կորոնավիրուսին: Նոյեմբերի 17-ին «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը հայտարարել Է, որ ՌԴ-ում սուր շնչառական վիրուսային վարակի նշաններ ունեցող քաղաքացիները պարտադիր կարգով կորոնավիրուսի թեստ են հանձնելու:
 
Կորոնավիրուսի В.1.1.529 տարատեսակը, որն ԱՀԿ-ում անվանել են հունական «օմիկրոն» տառով, հայտնաբերվել Է ոչ միայն Աֆրիկայի հարավում, այլեւ Հոնկոնգում, Բելգիայում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում եւ այլ երկրներում: ԱՀԿ-ի հայտարարության մեջ ասված Է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն անհանգստություն են առաջացնում»:
 
Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող Է սպառնալիք ներկայացնել, քանի որ չափազանց արագ Է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում Է մեծ քանակությամբ մուտացիաներ: Ռուսաստանում ներկա դրությամբ հաստատվել Է օմիկրոնով վարակման երկու դեպք, երկու քաղաքացիներն Էլ վիրուսը բերել են ՀԱՀ-ից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը