Ադրբեջանը պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ


Ադրբեջանը պատրաստվում է դատական հայցեր ներկայացնել Հայաստանի դեմ

  • 08-12-2021 17:20:38   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ադրբեջանը հաջորդ տարի միջպետական ​​հայցեր կներկայացնի Հայաստանի դեմ՝ կապված անցյալ տարվա աշնանն Արցախի՝ Բաքվի վերահսկողության տակ հայտնված տարածքներում «շրջակա միջավայրին հասցված վնասի և էներգետիկ ռեսուրսների ապօրինի շահագործման հետ»։ Այդ մասին չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է այդ երկրի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, Lragir.am-ի փոխանցմամբ՝ գրում է ՏԱՍՍ-ը։
 
«Ադրբեջանական կողմը նախատեսում է միջպետական ​​հայցեր ուղղել Հայաստանի դեմ մի շարք միջազգային կոնվենցիաների հիման վրա, որոնցից մեկը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասին, երկրորդը՝ էներգետիկ ռեսուրսներին։ Ներկայումս փաստեր են հավաքվում Հայաստանի կողմից Ղարաբաղի էներգառեսուրսների անօրինական օգտագործման ու շահագործման վերաբերյալ, և այս ուղղությամբ նախատեսվում է միջազգային մակարդակով հայց ներկայացնել Հայաստանի դեմ»,- նշել է փոխարտգործնախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը