Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի կառավարական ամառանոց. այս պահին վերանորոգում են առանձնատունը
08-12-2021 17:27:13 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կապրի Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ: Նա տեղափոխվում է կառավարական ամառանոցների ԱԺ նախագահի համար նախատեսված առանձնատուն: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրել է ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ առանձնատունն այս պահին վերանորգվում է, Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի աշխատանքերի ավարտից հետո: Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ էլ թանկարժեք ծառայողական ավտոմեքենա ձեռք բերվեց ԱԺ նախագահի համար: 200 հազար դոլար արժողությամբ BMW-ն արդեն փոխանցվել է ԱԺ-ին և արդեն սպասարկում է Ալեն Սիմոնյանին: