Ինչպես եղավ, որ այսքան շատ գերիներ ունեցանք, որ առանց կռիվ տալու հանձնվեցին


Ինչպես եղավ, որ այսքան շատ գերիներ ունեցանք, որ առանց կռիվ տալու հանձնվեցին

  • 08-12-2021 20:20:30   | Հայաստան  |  Քաղաքական

Հանրությունը կրկին բաժանվեց երկու բևեռի, ակտիվ քննարկելով գերիների հարցը:
Զինվորական չեմ և կարող է վերլուծությունս մակերեսային լինել, սակայն ուզում եմ կիսվել իմ կարծիքով:
Հաշվի առնելով մեր գենը ,մեր երիտադարդների հոգու կորովը, նրանց անձնուրաց հայրենասիրությունը, հարց եմ տալիս ինչպես եղավ որ այսքան շատ գերիներ ունեցանք, ուր էին նրանց սպաները ում ՀԱՅՈՑ ՄԱՅՐԵՐԸ  վստահել էին իրենց որդիների կյանքը:
Իսկ միգուցե՞ տղաները հայտնվել են այնտեղ ուր իրենց արդեն սպասում էին։ Ինչպե՞ս եղավ որ առանց կռիվ տալու հանձնվեցին: Տրամաբանորեն դա կարող է լինել միայն հայաբառ կանչով, խաբեությամբ:
Իսկ եթե տղաները քավության նոխազ են, հետագա առուվաճառքի գրավական: Եթե ես սխալ եմ տրամաբանում, ապա այսքան վերադարձած գերիներ ունենք ինչու չի գործում հատուկ հանձնաժողով պարզելու գերևարման հանգամանքները, հանձնաժողով, որը բաղկացած կլիներ լուրջ մասնագետներից, զինվորականներից, հոգեբաններից, միջազգային  կառույցների ներկայացուցիչներից, հասարակական-քաղաքական գործիչներից, ծնողներից: Կարծում եմ առնվազն ազնիվ չէ այս գործընթացը թողնել այսօրվա կարգավիճակով, քանզի ՀԱՅ ՄԱՅՐԸ  չպիտի անարդարցի գլուխը խոնհարի:
 
,,Հայոց Հայրենիք,, կուսակցության նախագահ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական