Ամերիաբանկ. Բիզնես վարկեր` աննախադեպ պայմաններով. առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման


Ամերիաբանկ. Բիզնես վարկեր` աննախադեպ պայմաններով. առանց առաջին 6 ամսվա տոկոսների և մայր գումարի վճարման

  • 10-12-2021 14:14:33   | Հայաստան  |  Հասարակություն

 
10 դեկտեմբերի, 2021   Ամերիաբանկը, գնահատելով բիզնեսի կարիքները և ընդառաջ գնալով նրանց պահանջներին, մշակել է բիզնես վարկավորման 2 աննախադեպ առաջարկ` հնարավորություն ընձեռելով բիզնեսին նվազեցնել վարկային բեռն ու ստեղծել բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ:
 
6 ամիս անտոկոս վարկ. 6 ամիս` առանց մայր գումարի վճարման
 
Առաջարկը նախատեսված է մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար: Տնտեսվարողները 6 ամիս շարունակ չեն վճարելու ոˊչ մայր գումար, ոˊչ տոկոսներ: Այդ 6 ամսվա ընթացքում վարկի տոկոսադրույքը կազմելու է 0%, և տոկոսներ չեն կուտակվելու:
 
Վարկի գումարի 5% վերադարձ ձեր բիզնես վարկը Ամերիաբանկ տեղափոխելու դեպքում
 
Այս առաջարկի շրջանակում հնարավորություն է տրվում նաև տեղափոխելու այլ բանկերում գործող վարկերը Ամերիաբանկ`ստանալով միանվագ գումար` վարկի գումարի 5%-ի չափով: Սա հնարավորություն կտա մարելու այլ բանկերում վարկի կանխամարման տույժը, իսկ կանխամարման տույժ չլինելու կամ 5%-ից պակաս լինելու դեպքում տնտեսվարողը կարող է տնօրինել այդ գումարն իր հայեցողությամբ: Գրավադրման համար կատարվող բոլոր ծախսերը կատարվելու են բանկի կողմից: Չի գանձվելու նաև վարկի տրամադրման վճար:
 
Տեղեկացնենք, որ հատուկ առաջարկը գործում է մինչև 31.03.2022թ. ներառյալ: Վարկի համար կարող եք դիմել նաև օնլայն:
Նոր բիզնես վարկի պայմաններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: 
 
Ամերիաբանկի մասին
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 
 
Մանրամասն տեղեկությունների համար այցելեք www.ameriabank.am:
 
 
 
 
 
 
 
              
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն