«3+3» ձևաչափից Վրաստանի հրաժարումը այն ոչ շահավետ և և անտրամաբանական դարձնում Ռուսաստանի համար


«3+3» ձևաչափից Վրաստանի հրաժարումը այն ոչ շահավետ և և անտրամաբանական դարձնում Ռուսաստանի համար

  • 10-12-2021 16:24:06   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է
 
«Այսպես կոչված, «3+3» ձևաչափից Վրաստանի հրաժարումը, և դրա՝ իրականում «3+2» դառնալն, այն բավական անհետաքրքիր է դարձնում նաև Ռուասաստանի համար, քանի որ պաշտոնական Մոսկվան Հայաստանի և Ադրբեջանի հետ ունի, ըստ էության, մենաշնորհային եռակողմ ձևաչափ, որը լրացուցիչ երկու արտաքին խաղացողների հետ փաստացի կիսելն ակներևաբար ոչ շահավետ է և անտրամաբանական։
 
Կասկած չկա, որ, թուրքական նախաձեռնությամբ շրջանառության մեջ մտած, այսպես կոչված, «3+3» հարթակը Ռուսաստանին հատկապես հետաքրքիր էր անթաքույց արևմտամետ կողմնորոշում ունեցող Վրաստանի ուղղությամբ աշխատելու հեռանկարը հաշվի առնելով, ուստի, որքան էլ պարադոքսալ թվա, առանց Թբիլիսիի, «3+2»-ի ձևափոխվող «մեկ ոտքից կաղ» հարթակը Մոսկվային ոչ միայն ոչինչ չի տալիս, այլ նաև միտված է լինելու նվազեցնելու նրա դերակատարությունը, հետևաբար չի կարող ձեռնտու համարվել»։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն