Հայաստանի հանդեպ հոգեբանական պատերազմին դիմադրել է պետք


Հայաստանի հանդեպ հոգեբանական պատերազմին դիմադրել է պետք

  • 11-12-2021 20:06:18   | Հայաստան  |  Քաղաքական

Ռազմական, տեղեկատվական պատերազմներին զուգահեռ Հայաստանի դեմ տարվում է նաև հոգեբանական պատերազմ։
Փորձեր են արվում մեզ մոտ ձևավորել հանձնվողի, անձնատուր լինողի, զոհի  հոգեբանություն։ Եվ դա արվում է այն նպատակով, որ թշնամին(երը) հասնի(են) Հայաստանի նկատմամբ լիակատար վերահսկողության, քանի որ եթե ազգը, ժողովուրդը, պետությունը հոգեբանորեն չեն պարտվել, ուրեմն իրական հաղթանակ չկա. դա միայն պայմանական առավելություն է։ 
Ակնհայտ է, որ մեզ հոգեբանորեն փորձում են ճնշել թե՛ դրսից, թե՛ ներսից։ 
Բոլոր նրանք, ովքեր վհատեցնող, թուլացնող, անգործության մատնող տրամադրություններ են տարածում, ըստ էության, պատերազմում են Հայաստանի դեմ։
Այդ ամենի նպատակը մեզ մոտ ինքնապաշտպանության բնազդը բթացնելն է (հիշենք, թե ինչպես էին մեզ ցեղասպանում` մի քանի հոգով մի քանի հարյուրի կամ հազարի)։ Ցավո՛ք, մենք ունեցել ենք այդ դառը փորձը։ 
Խոշոր հաշվով, որն է այդ խոսույթը` "Հանձնվեք, և տառապանքները կվերանան"։ Սա կեղծ պնդում է, քանի որ հանձնվողը միշտ ավելի շատ է տառապում։
Ուստի Հայաստանի հանդեպ հոգեբանական պատերազմին դիմադրել է պետք։ 
Այս առումով մեր հոգեբանները պետք է հասարակության հետ աշխատանք տանեն (տարբեր ձևաչափերով), քանի որ հուսալքությունը` որպես հոգեբանական երևույթ, խթանում է ոչ միայն հարմարվողականություն, այլև մարդկանց դրդում է հեռանալ երկրից։
Ինքնապաշտպանական բնազդն արթնացնել է պետք։ Նույնիսկ ամենաթույլ կենդանին, երբ հայտնվում է անկյունում, սկսում է պաշտպանվել և նախահարձակ լինել։ Հաճախ դա դառնում է զոհի փրկության միակ միջոցը։
 
Քաղաքագետ
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական