Փորձում են Մարությանից քաղհալածյալ սարքել, իսկ այսօր առավոտյան կաթվածահար է լինում Երևանի տրանսպորտը. Արթուր Դանիելյան


Փորձում են Մարությանից քաղհալածյալ սարքել, իսկ այսօր առավոտյան կաթվածահար է լինում Երևանի տրանսպորտը. Արթուր Դանիելյան

  • 13-12-2021 11:19:31   | Հայաստան  |  Քաղաքական

Երեկ ուշ երեկոյան Փաշինյանի «Հայկական Ժամանակը» Մարությանի մոտալուտ վախճանը գուժող մի հոդված է հրապարակում, որտեղ հիշեցնում են, թե ինչպես է նա հրապուրվել Քոչարյանամերձ գեներալներով: Քոչարյանամերձ լրատվականները րոպեներ անց փորձում են Մարությանից քաղհալածյալ սարքել: Իսկ արդեն այսօր առավոտյան կաթվածահար է լինում Երևանի տրանսպորտը: Այսինքն շարքից դուրս է գալիս հենց այն միակ հիմնարկը, որով Մարությանը կարող էր դիվիդենտ հավաքել: Չեմ կարծում բանը հասնի հրաժարականի, պարզապես Սիմոնյան Ալենի պես սանձերը կձգեն, որ հանկարծ չշշկռեն: 
Փաշինյանն ասել կուզի՝ աշխատում ենք միայն ինձ հետ, իմ ստորադասների հետ գործ չունեք:
 
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական