Հայ գիտնականը Երևանում կստանա վերանորոգված բնակարան. ուշագրավ հայտարարություն


Հայ գիտնականը Երևանում կստանա վերանորոգված բնակարան. ուշագրավ հայտարարություն

  • 13-12-2021 13:42:41   | Հայաստան  |  Հասարակություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բարեգործ  ազգային նվիրյալը, որն   իր անունը չի  ուզում հրապարակվի, երեկ  երկու  տող  նամակով խնդրել  է  հրապարակել, որ  ինքը  պատրաստ  է  Երևանում գտնվող  իր  վերանորոգված  բնակարանը,  որպես  պարգև,  նվիրաբերել  այն հայ  գիտնականին,  որի  ստեղծած  զենքը  անխոցելի  կդարձնի  Հայաստանը:
Գիտնականը  պետք  է  լինի  հայրենապաշտ,  պետականամետ  և  իր  ստեղծած գյուտի  գաղտնիքները պահպանի  միայն  Հայաստանի  ու  հայոց  բանակի  մարտունակության  համար:  Արտաքին   ու  ներքին  վտանգներից  խուսափելու  համար,   կարող  է  հանդես գալ  կեղծ  անունով:
 
ՀԳ. Բարեկամներ,  առաջարկը որքան  զարմանալի, նույնքան  արժեքավոր  է  իր  բարոյական  կողմով, այն  մեր  հասարակության  մեջ  արմատացած  ատելության   բուրգի  հալոցք  է  սկսելու:  Ես  շնորհակալություն եմ  հայտնում նրան, անկախ  հետագա  զարգացումներից:  
Մեր  ուժը հայոց  ազգի միասնական  սերն  ու միաբանությունն  է...
 
գրող - հրապարակախոս
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն