Հայ գիտնականը Երևանում կստանա վերանորոգված բնակարան. ուշագրավ հայտարարություն
13-12-2021 13:42:41 | Հայաստան | Հասարակություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բարեգործ ազգային նվիրյալը, որն իր անունը չի ուզում հրապարակվի, երեկ երկու տող նամակով խնդրել է հրապարակել, որ ինքը պատրաստ է Երևանում գտնվող իր վերանորոգված բնակարանը, որպես պարգև, նվիրաբերել այն հայ գիտնականին, որի ստեղծած զենքը անխոցելի կդարձնի Հայաստանը:
Գիտնականը պետք է լինի հայրենապաշտ, պետականամետ և իր ստեղծած գյուտի գաղտնիքները պահպանի միայն Հայաստանի ու հայոց բանակի մարտունակության համար: Արտաքին ու ներքին վտանգներից խուսափելու համար, կարող է հանդես գալ կեղծ անունով:
ՀԳ. Բարեկամներ, առաջարկը որքան զարմանալի, նույնքան արժեքավոր է իր բարոյական կողմով, այն մեր հասարակության մեջ արմատացած ատելության բուրգի հալոցք է սկսելու: Ես շնորհակալություն եմ հայտնում նրան, անկախ հետագա զարգացումներից:
Մեր ուժը հայոց ազգի միասնական սերն ու միաբանությունն է...