Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից


Արտերկրյա ուղևորություններից մինչև այլ թանկարժեք նվերներ. Միանգամից 3 վիճակահանություն Ամերիաբանկի կողմից

  • 14-12-2021 15:32:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ամերիաբանկի շնորհակալությունն իր հաճախոդներին՝ փոխադարձ վստահության  և Ամերիա ուղին միասին անցնելու համար
 
Ամերիաբանկը իր երախտագիտությունն է հայտնում բոլոր հաճախորդներին, որոնց հավատարմության և վստահության շնորհիվ հնարավոր եղավ հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները և պահպանել առաջատարի դիրքը ՀՀ ֆինանսական շուկայում։ Բանկն իր անկանխիկ գնումներն ու գործարքները նախընտրող քարտապաններին հնարավորություն է ընձեռում մասնակցելու միանգամից 3 գովազդային վիճակախաղի, շահել 300 նվեր քարտերից և ուղեգրերից մեկը։  Ստորև Բանկի կողմից անցկացվող վիճակախաղերն առավել մանրամասն․ 
 
«Ապրիˊր հայերեն»
 
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին հաղթելու հայկական տարբեր բրենդերի 150 նվեր քարտերից մեկը` յուրաքանչյուրը 50,000 դրամ արժողությամբ:
 
Մրցույթի մասնակից կարող են դառնալ Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ գործարք, յուրաքանչյուրն առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով:  Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 
 
«Ապրիˊր անսահման»
Ամերիաբանկի բոլոր այն քարտապանները, ովքեր նախընտրում են օնլայն գնումներ կատարել, հնարավորություն ունեն դառնալու 1.5 մլն ՀՀ դրամ արժողությամբ 7 արտերկրյա ուղեգրերից մեկի հաղթողը:  Վիճակահանության մասնակցության պայմանները պարզ են.
 
Դեկտեմբերի 9-ից մարտի 9-ը  Visa վճարային քարտով արտերկրի օնլայն խանութներում կատարելով նվազագույնը 150,000դրամ և ավելի ընդհանուր գումարի  անկանխիկ գործարք, հաճախորդները հնարավորություն են ստանում մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող «Ապրիˊր անսահման» գովազդային վիճակախաղին։ Ի դեպ, հաղթող մասնակիցները իրենք կարող են ընտրել, թե որ երկրում են ցանկանում անցկացնել իրենց հանգիստը։ Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 
 
«Ապրիˊր ժպիտով» 
 
Ամերիաբանկը հնարավորություն է ընձեռում, որ Բանկի կողմից կազմակերպվող վիճակահանության մասնակիցը դառնան նաև նրանք, ովքեր դեռևս Ամերիաբանկի հաճախորդ չեն: 
 
Անհրաժեշտ պայմաններն են, որպեսզի նոր հաճախորդները դեկտեմբերի 9-ից մարտի 9-ն  ընկած ժամանակահատվածում ընդամենը մեկ ժպիտով բացեն սմարթ հաշիվ, պատվիրեն անվճար քարտ  և դառնան «Ապրիˊր ժպիտով» գովազդային վիճակախաղի մասնակիցը: 
Այս վիճակահանության ընթացքում խաղարկվելու են «Վեստա» խանութ-սրահի 60.000 դրամ արժողությամբ 140 հատ նվեր քարտ, 100 հազար դրամ արժողությամբ 2 հատ նվեր քարտ, և մեկ հատ նվեր քարտ` 500.000 դրամ արժողությամբ:  Վիճակահանության մասնակցության պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։ 
 
Ի դեպ «Ապրիˊր ժպիտով»  գովազդային վիճակախաղին մասնակցող հաճախորդների հաղթելու հավանականությունը կրկնապատկվում է, եթե վերջիններս օգտվել են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավից և մարտի 9-ի դրությամբ տվյալ ապառիկ ֆինանսավորումը գործող է: են «Ապառիկ` երեք ամիս 0%» արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
 
Տեղեկացնենք, որ Ամերիաբանկի՝ վիճակահանություններին մասնակցող քարտապանները Բանկում նախապես գրանցված հեռախոսահամարին և/կամ էլ. փոստի հասցեին կստանան ծանուցում մասնակցության և վիճակահանության իրենց հերթական համարի վերաբերյալ:
 
Բոլոր 3 վիճակահանությունները տեղի կունենան 2022 թ. մարտի 20-ին` Երջանկության միջազգային օրվա առիթով։ Հաղթող մասնակիցները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Մանրամասներն  այստեղ: 
 
Ամերիաբանկի մասին
 
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն