«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 180 000 ռուսական ռուբլի գումարով պայուսակ


«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է 180 000 ռուսական ռուբլի գումարով պայուսակ

  • 14-12-2021 17:00:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը տեղեկացրել էր, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռուսական ռուբլի: Այս մասին տեղեկանում ենք  «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից: 
 
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:
 
Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն