Հովիկ Ստուդիոն դարձավ 16 տարեկան


Հովիկ Ստուդիոն դարձավ 16 տարեկան

  • 15-12-2021 11:54:08   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայ պարարվեստի աշխարհում իր ինքնատիպ ձեռագրով և թիմային օրինակելի աշխատանքով մշտապես առանձնացող Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիան այս տարվա  դեկտեմբերի 14֊ին նշում է իր ծննդյան 16֊րդ տարեդարձը։ 
 
"Հովիկ Ստուդիո" և "Պարի ակադեմիա" անվանումներն առաջին անգամ հենց այս նույն օրը հնչեց Մոսկվայում , 2005 թվականին`
փոքրիկ բեմերից մեկում ներկայացված մենապարով։
 
Քչերն այդ օրը կպատկերացնեին, որ տարիներ հետո այն դառնալու է հայապահպանության հզոր կրթօջախ, պարարվեստի պրոֆեսիոնալների դարբնոց ոչ միայն Մոսկվայում, այլ քիչ ուշ նաև Երևանում։
 
Ինչպես սիրում է ասել Ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը . " Մեր հզորությունը մեր միասնության մեջ է` միմյանց նկատմամբ անսահման հոգատարության և սիրո առկայությամբ"։
 
Ուրեմն, բարի երթ մաղթենք նրանց, Ծնունդդ Շնորհավոր Հովիկ Ստուդիո !!!
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն