Շնորհակալ եմ յուրաքանչյուրին՝ մեր 100 ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար. Արմեն Մուրադյան


Շնորհակալ եմ յուրաքանչյուրին՝ մեր 100 ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար. Արմեն Մուրադյան

  • 15-12-2021 17:16:51   | Հայաստան  |  Մեկնաբանություն

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է վերընտրվել Արմեն Մուրադյանը: Այս առիթով նա ֆեյսբուքյան էջում գրել է
 
«Շնորհակալ եմ Յուրաքանչյուրին՝ մեր 100 ամյա բժշկական կրթօջախի ղեկավարումը կրկին ինձ վստահելու համար: 
 
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն իր հարյուրամյա պատմության ընթացքում հանդիսացել է և շարունակում է լինել մեր երկրի կարևորագույն բժշկական և առողջապահական կրթօջախը՝ ապահովելով որակյալ բժշկական կադրերի պատրաաստում և ժամանակակից բժշկական օգնության տրամադրում։
 
Այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդին ներկայացրեցի  բժշկական համալսարանի առաջիկա 5 տարիների զարգացման ծրագիրը, որը հիմնված է լինելու 7 հիմնասյուների վրա․ 
 
• Մրցունակ և որակյալ ուսանողակենտրոն կրթություն
• Ժամանակակից և անվտանգ պացիենտակենտրոն բժշկություն
• Հայտնագործություններ և նորարարություններ
• Ճգնաժամերին պատրաստվածություն և կառավարում
• Թվայինացում և գործունեության թափանցիկություն
• Միջազգային բրենդի ձևավորում
• ԵՊԲՀ ողջ համայնքի ներգրավում համալսարանի աշխատանքներում
• ՀՀ տնտեսական զարգացման խթանում:
 
Ներկայացվածս ծրագիրն ամփոփ ներկայացնում է առաջիկա 5 տարիների ընթացքում պլանավորվող աշխատանքների հիմնական ուղղությունները, որոնց ազդեցությունը, բնական է, չի սահմանափակվի միայն այդ 5 տարիներով և կունենա երկարաժամկետ և մուլտիպլիկատիվ էֆեկտ: Մեր նպատակն է կատարելության և որակի միջավայրի ստեղծումը: Բժշկության և կրթության ոլորտում ստատուս քվոն մեզ համար անընդունելի է, և Երևանի պետական բժշկական համալսարանի յուրաքանչյուր աշխատակից պետք է աշխատի պրոգրեսի և առողջ հայրենիք կերտելու ուղղությամբ:
 
Կորոնավիրուսային համավարակի և պատերազմի դժվարին ժամանակահատվածում բժշկական բուհը՝ ի դեմս պրոֆեսորադասախոսական, վարչական կազմի, ապագա բժիշկների, հսկայական աշխատանք է իրականացրել:
Փորձությունների միջով պատվով անցնելով` մեկդարյա պատմություն ունեցող կրթական հաստատությունը առաջիկայում ևս պատրաստ է աշխատել ուժերի գերլարմամբ` հաղթահարելով առաջընթացին միտված նոր մարտահրավերներ: 
 
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նպատակն է դառնալ լավագույնը տարածաշրջանում և լինել աշխարհի լավագույնների շարքում: 
Ի գործ !!!»: 
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play